top of page

Արմաշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. ներսում երեխաներ են եղել

Jun 6, 2024
1 min read

Հունիսի 6-ին, ժամը 03:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի Հանրապետության փողոցի տներից մեկում. ներսում երեխաներ կան:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 04:40-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատվածը:

1/3637
bottom of page