top of page

Թոշակառուներին տարին մեկ ստիպում ենք բանկ գնալ՝ ռեզիդենտությունը ստուգելու. Թորոսյանն առաջարկ է ներկայացրել

37 minutes ago
1 min read

Կառավարության նիստում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ քաղաքացիների ռեզիդենտություն ստուգելու խնդրին, որն անհարմարություններ է պատճառում քաղաքացիներին։ 



«Դուք գիտեք, որ մենք ստիպված ենք հաճախ մեր շահառուների երկրում գտնվելը տարին մեկ անգամ ստուգել, որը ոչ այդքան հաճելի ու հարմարավետ է, կենսաթոշակ և նպաստ ստացողներին տարեկան մի անգամ խնդրում ենք այցելել բանկ։ Այս առիթը օգտագործելով առաջարկում, խնդրում եմ, մի համապարփակ լուծում տանք, որովհետև սա շատերիս է վերաբերում և հարյուր հազարավոր, միլիոնավոր մեր քաղաքացիների, որպեսզի մենք կարողանանք թվային եղանակով, պարզապես այդ ինֆորմացիան կարդալ կամ սեկտից, կամ մեկ այլ շտեմարանից։ Կարծում եմ, այս դարում կկարողանանք այդ հարցը լուծել։ Հարցը սրվում է այն քաղաքացիների դեպքում, որոնք մի քանի քաղաքացիություն ունեն, որովհետև նրանք հատում են հաճախ սահմանը ոչ ՀՀ քաղաքացու անձնագրով, և մենք այլ տարբերակ պարզապես չենք ունենում իդենտիֆիկացնելու։ Եթե կարողանանք սա մեկընդմիշտ լուծել՝ շատ մեծ բեռ կթեթևացնենք վարչարարության տեսանկյունից»։



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ վերջնականապես պետք է այդ էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերել, որպեսզի այլևս ռեզիդենտության հարցը լուծվի ավտոմատ և մեր քաղաքացին, շահառուն, ծառայություն ստացողը նույնիսկ դա չզգա։


ՆԳՆ Արփինե Սարգսյանն էլ նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ՝ հաշվի առնելով նաև սահմանների համալիր կառավարման մասով աշխատում են այդ ուղղությամբ, որ սեկտը արդիականացվի։

1/3637
bottom of page