top of page

Լայնածավալ ստուգումներ՝ ամբողջ հանրապետությունում․ զենք-զինամթերք են հայտնաբերել

55 minutes ago
1 min read

ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել։


«ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասից Աշոցք թաղամաս տանող ճանապարհին՝ կանգառի մոտ, զենք-զինամթերք է թողել։


Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։


ՆԳՆ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհին՝ Թալինի սպասասրահի մոտ։ Քաղաքացու նշած վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և լիցքավորված փամփշտատուփեր։


ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ և հորդորում՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր»,- ասվում է հաղորդագրությունում։

bottom of page