top of page

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

5 minutes ago
1 min read

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շանլըուրֆա նահանգում, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։


Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շանլըուրֆա նահանգի Կարաքյոփրյու շրջանում։


Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10:40-ին։


Հնարավոր ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

bottom of page