top of page

Փաշինյանը կարող է այցելել Ռուսաստան․ Պեսկովը հայտնել է՝ ինչ են պայմանավորվել Պուտինի հետ

1 hour ago
1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։ Այցի հստակ ժամկետները, սակայն, դեռ համաձայնեցված չեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։


«Քանի դեռ հստակ ամսաթիվը համաձայնեցված չէ։ Միևնույն ժամանակ, կա փոխըմբռնում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև պայմանավորվածություն, որ նման այց տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները։

1/3637
bottom of page