top of page

Զգուշացում բնակիչներին․ մի՛ օգտագործեք ծորակի ջուրը․ ՀՎԿԱԿ-ի հորդորը

2 hours ago
1 min read

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։


«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր:


Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը»,- նշում են ՀՎԿԱԿ-ից։

1/3638
bottom of page