Թուրքիայից վտանգ չեմ տեսնում․ Սիմոնյանը՝ 102-րդ ռազմաբազայի և Ադրբեջանի մեղադրանքների մասին

Չեմ կարծում, որ պետք է Թուրքիայի սահմանի բացումը և 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից դուրս գալը կապել մեկը մյուսի հետ. դա քաղաքական որոշում է, քննարկման թեմա է, որը բացել է ռուսական կողմը։ Հայկական կողմն ասել է՝ այդ քննարկմանը պատրաստ է ցանկացած ելքով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ասել է՝ պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումն ինքնաբերաբար չի՞ նշանակում 102-րդ ռազմաբազայի դուրս գալ ՀՀ-ից։
«Չգիտեմ՝ արդյոք, եթե դա տեղի չունենար, այդ ռազմաբազայի՝ այստեղ լինելը ՀՀ անվտանգության համար անհրաժե՞շտ էր, թե՞ անհրաժեշտ չէր: Կա կարծիք, որ, ընդհակառակը, վտանգ է: Այդպիսի գործիչներ էլ ունենք», - ասաց նա։
Լրագրողը նկատել է՝ ռուսական ռազմաբազայի տեղակայման հիմքը Հայաստան-Թուրքիա սահմանի գործոնն է, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը»:
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնրեցրած մեղադրանքներին։




















