top of page

Ադրբեջանը TRIPP-ը միայն տրանսպորտային միջանցք չի համարում. Բայրամով

2 hours ago
1 min read

 Ադրբեջանը TRIPP նախագիծը համարում է ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև տարածաշրջանային էներգետիկ կապերն ընդլայնելու և էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու հնարավորություն, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի X սոցիալական ցանցի հրապարակման մեջ։ 


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ կառավարության կազմակերպած «Բարգավաճում խաղաղության միջոցով. ներդրումներ Տրանսկասպյան առևտրային երթուղում և TRIPP-ում» միջոցառմանն իր ելույթի ընթացքում Բայրամովը նշել է, որ տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը կարող է արագացնել տնտեսական աճը տարածաշրջանում, բարձրացնել մատակարարումների շղթաների կայունությունը և ստեղծել ներդրումային նոր հնարավորություններ։ 


Միջոցառման հիմնական ուշադրությունը կենտրոնացված է եղել TRIPP նախագծի վրա, որը նախատեսում է անխափան մուլտիմոդալ տրանսպորտային հաղորդակցության ստեղծում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 


Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ նախագիծը կնպաստի նաև ավելի լայն տարածաշրջանային կապերի զարգացմանը և երկարատև խաղաղության ամրապնդմանը։ Բայրամովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը TRIPP-ի իրականացման ուղղությամբ և շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին նախագծին աջակցելու համար։ 


ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ TRIPP-ի ներուժը դուրս է գալիս տրանսպորտային ոլորտի շրջանակներից։ Նրա խոսքով՝ նախագիծը կարող է նպաստել տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացմանն ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը։ Նախարարը նաև նշել է Ադրբեջանի ներդրումները Բաքվի նավահանգստի և Ալյատի ազատ տնտեսական գոտու շուրջ ինտեգրված տրանսպորտային-լոգիստիկ հաբի ստեղծման գործում։ 


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվայնացմանը, լոգիստիկ և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և տարածաշրջանային գործընկերների միջև համակարգմանը։ Խասնավորապես, նա նշել է տրանսպորտի ոլորտում Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Վրաստանի փոխգործակցության ճանապարհային քարտեզները։ Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ Տրանսկասպյան երթուղու և այնպիսի նախագծերի զարգացումը, ինչպիսին է TRIPP-ը, թույլ կտա ավելի սերտորեն կապել տարածաշրջանի երկրներն ու շուկաները՝ ընդլայնելով առևտրի, ներդրումների և էներգետիկ համագործակցության հնարավորությունները։ 

bottom of page