top of page

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

Jun 4, 2024
1 min read

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բաքըթժան Սագինտաևը։

«Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևան քաղաքում»,- ասել է նա՝ Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

1/3637
bottom of page