Ղարաբաղը հшնձնողն ասում է, որ իրենցից շատ Ղարաբաղի համար ոչ ոք ոչինչ չի արել․ լրիվ գժանոց է․ Շարմազանով
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Ղարաբաղը հանձնողն ասում է,որ իրենցից շատ Ղարաբաղի համար ոչ ոք ոչինչ չի արել…լրիվ գժանոց է։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ, ով Ղարաբաղից խոսի, դու պետք է լռես կամ տանձ ու խնձորից խոսես։
Ղարաբաղի գլխին պատերազմ ես բերել։
Պատերազմը հրաժարվել ես կանգնեցնել,որի արդյունքում հազարավոր զոհեր ենք տվել ու Շուշին է հանձնվել։
Պատերազմում պարտություն ես բերել։
Պրահայում Ղարաբաղը ճանաչել ես Ադրբեջանի մաս։
Քո պատճառով 150 հազար ղարաբաղցիներ գաղթական են դարձել։
Ու էսքանից հետո ասում ես,որ ձեզնից շատ Ղարաբաղի համար բան անող չի եղել։
Ինքնիշխանուլյունից ես խոսում։
Ո՞րն է ինքնիշխանությունը։
Ալիեւի հրահանգները հերթով ու շարքով խոնարհաբար կատարելը՞։
Թե՞ Էրդողանի գիրքը կրծքիդ սեղմելը։
Ազգի կեսը ձեզ է համարում թուրքական շահերի սպասարկու,դու եկել ուրիշներին ես մեղադրում ոչ ինքնիշխան լինելու մեջ։
Ոչինչ,դա էլ կանցնի»,- գրել է նա։




















