top of page

Լևոն Քոչարյանը դատի կտա Civic.am-ին. «Իհարկե, այս դեպքում ԱԱԾ-ականները խմբագիրներին չեն տանի կալանքի՝ առգրավելով ողջ տեխնիկան»

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը իրավական գործընթաց կսկսի իշխանություններին սպասակող «Civic.am»-ի դեմ, թեպետ համոզված է, որ ԱԱԾ-ականները չեն ներխուժի «Civic.am» և խմբագիրներին չեն տանի կալանքի՝ առգրավելով ողջ տեխնիկան։

«Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ին սպասարկող «Civic.am» լրատվականը փորձում է զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, գործընկերներին։ Թեպետ նախկինում նման հրապարակումները չեմ արժանացրել ուշադրության, այս անգամ լրատվականը փորձել է ոչ միայն ինձ զրպարտել, այլև թիրախավորել Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Խաչատրյանին՝ նպատակ ունենալով ստորությամբ ազդեցություն ունենալ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների վրա։

Կայքում տարածված նյութում ներկայացված են մի շարք ակնհայտ հերյուրանքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը։


Այս կապակցությամբ որոշել եմ իրավական ընթացք տալ Սիվիկի հերթական զրպարտության դեմ՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգի։

Իհարկե, այս դեպքում ԱԱԾ-ականները չեն ներխուժելու «Civic.am» և խմբագիրներին ոլորելով՝ տանեն կալանքի՝ առգրավելով ողջ տեխնիկան:

Հ. Գ. Ընդդիմադիրների շտաբի մուտքը նկարահանող տեսախցիկ դնելը չի էլ զարմացնում արդեն»,- սոցցանցի իր էջում գրել է Լևոն Քոչարյանը։

1/2967
bottom of page