top of page

Երբ կա հրաման՝ ո՞վ է այն «դուխով» գլուխը, որ ասի չէ

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 2 min read

ree

Օրը ցերեկով մարդ են սպանում դրսում։ Սպանության դեպքերը օրեցօր ավելանում են, եւ դա հենց «բեսպրիդելի» արդյունք է։ Բայց խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում դարձել է պատուհաս հենց պատուհասի համար։

Խոսքը խմբագրելու նպատակով այժմ Փաշինյանն է որոշում, թե ում համար է խոսքը դառնում նպատակահարմար, ում համար՝ արգելք։ Ու քանի որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը պատկանում է մեկ մարդու ձեռքերում, որպես «սառը գործիք», ապա այդ գործիքը աշխատում է ընդդիմությանը ճնշելու եւ խեղճացնելու նպատակային մեխանիզմ։

Ժողովրդավարական երկրում չկա խոսքի ազատություն` միֆ է, եւ դա է պատճառը, որ ամեն օր խոսքի համար ձերբակալում են հեղինակավոր մարդկանց, որպեսզի մյուսների աչքը վախեցնեն։

Բռնապետական համակարգը ՀՀ-ում այլեւս ամրապնդել է իր դիրքերը, որի պատճառով ՀՀ-ում 40-ից ավել քաղբանտարկյալ կա, որոնցից շատերը տուժել են հենց իրենց խոսքի համար։ 

Օրեր առաջ խոսակցություններ էր պտտվում, որ Փաշինյանի սեղանին արդեն կա անունների ցանկ, ընդ որում լրատվամիջոցների խմբագիրների անուններ, որ այդ ցանկի հեղինակը փորձելու է ճնշել լրատվամիջոցների խմբագիրներին, որովհետեւ այն ինչ կատարվում է հիմա Փաշինյանի սրտով չէ։ Իսկ Փաշինյանը լավ գիտի, ինչ բան է լրագրողը, խմբագիրը, եւ առհասարակ, ինչ բան է լրատվամիջոցը։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները Ներքին գործերի նախարարին հարց ուղղեցին, թե արդյո՞ք այդ ցանկը կա, եւ ովքե՞ր են ներառված այդ ցուցակում։ Իհարկե նախարարը հերքեց այդ լուրը։

Առավոտյան, օրը բարի չէր «Իմնեմնիմի» փոդքաստի տղաների համար։ Նրանց «մասկի շոուի» ենթարկեցին։ Պատճառը ակնհայտ է։ Երրորդ նախագահի հետ հարցազրույցը Փաշինյանը չէր մարսել։ Իսկ «վրեժը» երբեք չի ուշանում։ 

Օրը սկսվեց Փաշինյանի բարկությամբ։ Փաշինյանը այլեւս իր թիմում դերակատարում չունի։

Այսօր ԱԺ֊ում քվորում չեղավ, որովհետեւ ՔՊ-ականները ըստ երեւույթին քնած էին մնացել, կամ էլ դիտավորյալ բաներ են սկսել անել։ Դիմացը խորհրդարանական ընտրություններ են, իսկ կրքերը ընտրություններից առաջ միշտ էլ սրվում է։

Փաշինյանը քուն չունի, մի ոտք շուտ հասել էր ԱԺ։ Քանի որ ՔՊ-ն ո՛չ պետական ինստիտուտների հանդեպ հարգանք ունի, ո՛չ պատասխանատվություն, Փաշինյանին ՔՊ-ն թողեց մենակ ԱԺ-ում։ Կպատժի, թե՞ ո՛չ, պարզ կլինի մոտ օրերս, երբ Փաշինյանը «SMS»-ներ կուղարկի իր թիմի «կարկառուններին»։ Իսկ իրականում ինչ է տեղի ունենում ՔՊ ներսում, այլեւս չեն կարողանում թաքցնել հենց ՔՊ-ականները։

Նախորդ օրն էլ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը նյարդայնացրեց Փաշինյանին։ Կադրերը դրա մասին են խոսում: Ասում են, որ Փաշինյանը սկսել է հունից դուրս գալ։ Ո՛չ ձայն ունի սեփական թիմում, ո՛չ մարդաքանակ եկեղեցիների բակերում։ Դարձել է շրջիկ «հավատացյալ» ու տեղը չի գտնում մեղքերին թողություն տալու։

1/2967
bottom of page