top of page

ՀԾԿՀ նախագահը կողմնակալ է. Նա եղել է ՔՊ անդամ և Սասուն Միքայելյանի խնամին է. Բացարկի միջնորդություն ՀԾԿՀ նիստում

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա՝ նոյեմբերի 13–ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրեցին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

«Տաշիր կապիտալի» փաստաբաններից Վարդան Ալոյանը հայտարարեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը կողմնակալ է, որ նա 2020–ին գործող իշխանության կողմից նշանակվել է Կոտայքի մարզպետ, նա 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է հանդիսացել: Բացի այդ, նա նաև ՔՊ հիմնադիր անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ խնամիական կապի մեջ է գտնվում։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն զգուշացրել էր իշխանություններին նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «հանրությունը կվճարի»։

Նշենք, որ «Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում

1/2967
bottom of page