Ինչ հարկեր են վճարում աշխատողները, և որքանով կավելացնի այդ բեռը առողջության ապահովագրությունը. Hetq.am
- Lilit

- 4 hours ago
- 1 min read

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ Հայաստանի քաղաքացիների համար, ըստ էության, նոր «հարկատեսակ» է ներդրվում՝ պարտադիր վճար։
Ապահովագրության վերաբերյալ ծախսերը ներառվել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, սակայն ապահովագրության նախագիծը վերջնական ընդունվելու համար դեռևս պետք է արժանանա Ազգային ժողովի հավանությանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ նախագիծն ընդունվելու է։
Բազմաթիվ աշխատող քաղաքացիներ չգիտեն, թե իրենք ներկայում որքան հարկ կամ պարտադիր վճարներ են վճարում իրենց աշխատավարձից, քանի որ հիմնականում տեսնում են մաքուր՝ հարկված աշխատավարձը։ «Հետքը» փորձել է հասկանալ՝ ինչ բեռի մասին է խոսքը, և որքանով կնվազի քաղաքացիների աշխատավարձը, երբ դառնան առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի անդամ։
Հայաստանում գրանցված աշխատող քաղաքացիները վճարում են երեք տեսակի հարկ և վճար՝ եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար։
Ամենածանր հարկատեսակը եկամտային հարկն է։ Հայաստանում եկամտային հարկը համահարթ է, և բոլոր աշխատող քաղաքացիները իրենց, այպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձի ուղիղ 20%-ը վճարում են պետությանը որպես եկամտային հարկ։
Օրինակ՝ ամսական 400 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է 80 հազար դրամ եկամտային հարկ։
Եթե քաղաքացին ծնվել է 1974 թվականին կամ դրանից հետո, ապա նա նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է։ Իր աշխատավարձի 5%-ը նա վճարում է ապագա կենսաթոշակի համար։ Դա կոչվում է սոցիալական վճար։




















