top of page

Չեխիայի դեսպանությունը փոխում է վիզայի համար գրանցվելու կարգը. դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով

Jul 22, 2024
1 min read

Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով այսօրվա գրանցումից սկսած՝ yerevan.schengen@mzv.gov.cz գրանցման էլ. հասցեի պարամետրերը կփոխվեն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Չեխիայի դեսպանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում. է. «Մեր կարողությունների նկատմամբ պահանջարկի գերազանցման, և գրանցման գործընթացը խաթարելու որոշ սուբյեկտների փորձերի պատճառով գրանցումն այժմ տեղի կունենա ժամը 20:00-ից մինչև գիշերը 02:00-ն (գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ): Վերոնշյալ ժամկետից հետո բոլոր նամակները, որոնք բավարարել են վերը նշված պայմանները, կներկայացվեն վիճակախաղի:

Մինչև մեր հնարավորությունները լրացնելը, դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով, անկախ նրանից, թե երբ են դրանք հասել մեր փոստարկղ»:

1/3637
bottom of page