Գյումրիում ձին կծել է երեխային
Jul 10, 2024
1 min read

Հուլիսի 10-ին կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Վարդանանց հրապարակի ֆայտոններից մեկի ձին կծել է 2016 թվականին ծնված Գոհար Խալաթյանի ձեռքը: Մոսկվայից օրերս հյուր եկած 8-ամյա աղջնակին պարեկները տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց:
Այնտեղ կատարվել է հակափայտային սրսկում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հիվանդանոցում մնալու կարիք չի եղել:




















