Ես քաղծկեղով հիվանդ եմ, հիմա էն օրն ես գցել, որ չորրորդ ստադիան է, էլ բուժում չկա․ քաղաքացին՝ Փաշինյանին
- 1 hour ago
- 1 min read

Ես քաղծկեղով հիվանդ եմ, հիմա էն օրն ես գցել, որ չորրորդ ստադիան է, էլ բուժում չկա, քաղաքացին ասել է Նիկոլ Փաշինյանին, վերջինիս Գավառում իրականացրած քարոզարշավի ժամանակ։
«Բա ես ի՞նչ անեմ, եղբայր»,- ի պատասխան բնակչի դժգոհությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հետաքրքրվել է քաղաքացու տարիքով և արդյոք նա վիրահատվել է։ Լսելով, որ տղամարդը 69 տարեկան է, վարչապետը զարմանք է հայտնել առողջապահական համակարգում առկա խոչընդոտների վերաբերյալ։
«Դուք առողջության ապահովագրության շահառու եք, ո՞նց կարող է նման բան լինել»,- նշել է Փաշինյանը։




















