top of page

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան

  • 1 hour ago
  • 1 min read



Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել։ Այս մասին այսօր Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

«Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղություն, ուղղակի չի հասկանում։ Իր համար խաղաղությունը Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ։ Այ դա իր համար համապարփակ, այսպես ասենք, խաղաղություն է։ Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ է, երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն և մենք դա ի վիճակի ենք անել»,– ասել է նա։

Քոչարյանը նաեւ հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, որ իր նախագահության տարիներին սահմանային որեւէ միջադեպ չի եղել։

1/3255
bottom of page