Խոշոր վթար՝ Երևանում, տուժածներ կան
- 2 hours ago
- 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են «Opel Astra», «BMW X1» և «Mazda CX-5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mazda CX-5»-ը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկն ու նրա 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















