top of page

Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան

  • 2 hours ago
  • 1 min read


Կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող որոշմամբ՝ չորս տարվա ընթացքում կլուծվի ՀՀ զինված ուժերի զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի հերթացուցակում գրանցված անձանց բնակապահովման խնդիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշումը հիմա ընդունում ենք, ֆինանսավորումը բացում ենք և 4 տարում բոլոր տները տալիս ենք»,-հավաստիացրեց վարչապետը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ նախատեսվում է տարեկան կտրվածքով լուծել հերթագրված շուրջ 800 բնակապահովման խնդիր։

1/3255
bottom of page