«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագարով ցուցահանդեսի հաջորդ կանգառը Արմավիրն է
- 2 hours ago
- 1 min read

«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագարով ցուցահանդեսի հաջորդ կանգառը Արմավիրն է։ Մարզերի բնակիչների համար սա եզակի հնարավորություն էր իմանալու Հիսուսի արձանի ստեղծման պատմության մասին ավելի պատկերավոր ու տպավորիչ։
Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին նման հնարավորություն տալու համար։
«Շատ կարևոր է որ այս հպարտության մեծ ու կարևոր առիթը մեզ տալիս է Գագիկ Ծառուկյանը և տալիս է հնարավութունը նաև հասարակությանը, որպեսզի մենք դրա մասնակիցը լինենք»,- ասել է նա։
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ այս արձանը կարող է դառնալ հոգևոր ինքնագիտակցության նոր զարթոնքի խորհրդանիշ։
«Այս արձանը կարող է դառնալ հոգևոր ինքնագիտակցության նոր զարթոնքի խորհրդանիշ, սերունդների համար արժեքային կողմորոշիչ, համախմբման կենտրոն հավատքի շուրջ և միջազգային հանրության համար հստակ վկայություն, որ Հայաստանը շարունակում է ապրել իր քրիստոսակենտրոն առաքելությամբ»,- հայտնել են նրանք։




















