top of page

Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ

  • 1 hour ago
  • 1 min read


Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի։

Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ խմբի անդամները թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։

Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել են Telegram–ի միջոցով։ Չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ՝ հափշտակելով ֆինանսական միջոցները։

Հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի:

ՆԳՆ ոստիկանություն

1/3254
bottom of page