top of page

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Jan 19
1 min read

Ռուսաստան այց եմ նախապատրաստում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ օրերը ճշտված չեն, սակայն հրավեր ունի։

«Տիկին Մատվիենկոն այստեղ էր, փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաև ծննդյան օրվա կապակցությամբ զրուցել ենք, այցի հետ կապված մանրամասներ չենք քննարկել, օրերը դեռ ճշտված չեն»,- ասաց նա։

Այցը լինելու է պաշտոնական։

1/3683
bottom of page