top of page

Մարդիկ, ովքեր տատիկ-պապիկների հոսանքի վարձի գործով են զբաղվում, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ շոր հագնեն. Ալեն Սիմոնյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read


Այն մարդիկ, ովքեր պետք է տատիկ-պապիկների աշխատավարձերը բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արհեստավարժ լինեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այն մարդիկ, ովքեր տատիկ-պապիկների հոսանքի վարձի գործով են զբաղվում, խաղաղություն են բերում ու պետության բոլոր ուղղություններով աշխատում են ու ամեն ինչի մեջ մեղադրվում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գնան ու, վերջիվերջո, իրենք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսում աշխատի»,- ասաց նա։

Սիմոնյանը շարունակեց կրկնել նույն թեզը, թե այսօր զինվորականներ ու ուսուցիչներ կան, ովքեր պատգամավորներից ավելի բարձր աշխատավարձ են ստանում։


1/3116
bottom of page