top of page

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

  • Writer: Lilit
    Lilit
  • 36 minutes ago
  • 1 min read

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։

Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Նրանք «Մեր ձևով» շարժման անդամներն են։

Կուսակցությունը ստեղծվել էր դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, և կոչվում էր «Հայամետ», այնուհետև 2026-ի հունվարի 16-ին անվանափոխվել է «Ուժեղ Հայաստան»-ի։ Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի»։ Նրա խոսքով՝ այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով։

«Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակը։

1/3116
bottom of page