top of page

Եվրոպական առաջնորդները հայտարարել են, որ Գրենլանդիայի համար մաքսատուրքերի սահմանման Թրամփի սպառնալիքները կարող են սրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի պաշտպանության համար նոր մաքսատուրքերով սպառնացող եվրոպական ութ երկրների առաջնորդները հայտարարել են, որ ամերիկացի նախագահի սպառնալիքները կարող են վտանգավոր սրացում առաջացնել եվրոպա-ամերիկյան հարաբերություններում։


«Մենք պատրաստ ենք երկխոսության՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, որոնք մենք վճռականորեն աջակցում ենք։ Մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան համագործակցությունը և սպառնում վտանգավոր սրացումով», - ասվում է Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի առաջնորդների հայտարարության մեջ։


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների վրա 10% մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից՝ մինչև 25% բարձրանալու հնարավորությամբ։


Նա հայտարարել է, որ ներմուծման մաքսատուրքերը ուժի մեջ կմնան «մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի լիարժեք և ամբողջական գնման վերաբերյալ համաձայնության հասնելը»։

1/3116
bottom of page