top of page

Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման Ծառուկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում քննադատությանն ու երկրպագուների փոփոխական տրամադրություններին։

«Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում։ Երկուսի համար էլ ես գումար եմ ստանում»,- նշել է Ծառուկյանը։

29-ամյա մարզիկը MMA-ում պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։

Իր վերջին մենամարտում, որը կայացել է նոյեմբերին Դոհայում (Կատար) անցկացված UFC Fight Night 264 մրցաշարում, Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է ավստրալացի Դեն Հուկերին։

Ավելի վաղ Ծառուկյանը կարծիք էր հայտնել նաև Խամզատ Չիմաևի՝ UFC-ի կիսածանր քաշային կարգ հնարավոր տեղափոխության մասին։

1/3116
bottom of page