Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են: Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց Ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։
Շնորհակալ ենք ըմբռնման համար»:




















