«Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով, կադաստրի վկայականով պատկանող մոտ 15 հեկտար հող է հանձնվել Ադրբեջանին»․ Սարգսյան
- Lilit

- 22 hours ago
- 1 min read

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է հրապարակել Կիրանցից ու գրել․
«Լուսանկարը մոտ 10 տարի առաջ եմ արել, Կիրանցի բնակիչը էշին լծված սայլով վառելափայտ է տեղափոխում։ 2024թ․-ին միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը և Կիրանցի կամուրջը սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Ադրբեջանին, և Կիրանց գյուղի մեջով ձգվող ճանապարհ կառուցեցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշից անգամ մի միլիմետր տարածք չի հանձնվել Ադրբեջանին, մինչդեռ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքներով, կադաստրի վկայականներով պատկանող մոտ 15 հեկտար հող է հանձնվել Ադրբեջանին»։




















