Օհանավանում պատրաստվում են դիմավորել Նիկոլ Փաշինյանին
- Lilit

- 8 hours ago
- 1 min read

Օհանավանում վաղ առավոտից պատրաստվում են դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Վահաննավանքում մասնակցելու է կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին։
Հիշեցնենք՝ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ընդունել Մայր Աթոռի՝ իրեն կարգալույծ անելու որոշումը և չի պատրաստվում լքել Հովհաննավանքը։ ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սատարում են նրա այս քայլը։ Օրերս նախկին քահանան անգամ պսակադրություն և մկրտություն է իրականացրել Հովհաննավանքում։
Նշենք նաև՝ երեկ պարզ դարձավ, որ Արագածոտնի թեմի տասնյակ հոգևորականների այս առավոտ կանչել են Քննչական կոմիտե։ Հոգևորականները հրաժարվել են ներկայանալ, քանի որ բոլոր եկեղեցիներում պետք է մատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Այս պահին Վահանավանքի տարածքում հավաքվում են Նիկոլ Փաշինյանի աջակիցները, կենտրոնացված են մեծաթիվ ոստիկանական ուժեր։




















