Վեհափառի դեմ ցանկացած ոտնձգություն ուղիղ մարտահրավեր է հայ ազգի անցյալին, ներկային և ապագային. Շարմազանով
- Lilit

- 7 hours ago
- 1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Վեհափառ Հայրապետը օծյալ է։
Վեհափառը ( անկախ իր անձից) մարմնավորումն է մեր Առաքելական եկեղեցու։
Եկեղեցու յուրաքանչյուր զավակ, սատարելով Վեհափառին, կսատարի Հայ Եկեղեցուն։
Չպետք է տրվել նիկոլական սադրանքներին:
Անհրաժեշտ է հաստատակամորեն մնալ Մայր Աթոռի կողքին։
Հովհաննավանքը հակաթոռ դարձնելու փորձերը դատապարտելի են։
«Մի՛ դարձեք նիկոլիզմի համար գործիք ու կյանքում մեկ անգամ հստակ «ո՛չ» ասեք Հայ ազգի ու եկեղեցու դեմ պառակտման քարոզիչներին։
Մի վախեցեք ոչնչից. ո՛չ շանտաժից, ո՛չ կալանավորվելուց ու ոչ էլ պաշտոնազրկվելուց։
Մայր Աթոռի ու Վեհափառի դեմ ցանկացած ոտնձգություն ուղիղ մարտահրավեր է հայ ազգի անցյալին, ներկային ու ապագային։
Հեռո՛ւ մնացեք կեղծ «մարգարեներից» ու «բարեպաշտներից»։
Նրանք բաժանում են Հայ եկեղեցին։ Իսկ բաժանումը չարից է»։




















