Տեր Արամը օծյալ հոգևորական է. կարգալույծ եղած Տեր Արամի «պատարագին» մասնակցեց նաև Տեր Տարոնը
- Lilit

- 5 hours ago
- 1 min read

«Կարգապահական հանձնախմբում քննված հարցը ըստ պատշաճի չի քննվել: Քանի որ Տեր Արամը ներկայացրել է նամակ, ըստ որի պետք է ներկայանար: Բայց հանձնախմբի որոշումը կայացվել է առանց Տեր Արամի ներկայությունն ապահովելու, ինչի հնարվորությունն ունեցել են իրենք: Ուստի, ընդունելի չէ՝ մարդուն դատում են առանց իր ներկայության՝ հաշվի առնելով, որ ինքը պատարստ է եղել ներկայանալ լրագրողների ու իրավաբանի հետ: Չեմ գտնում պատճառ, որը կարող էր խոչընդոտել Տեր Արամի ներկայությանը և նրա ներկայությամբ այդ հարցը քննելուն: Հետևաբար, անվավեր է ճանաչվում կարգապահական հանձնախմբի որոշումը»,- այսօր Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը: Նա ավելի վաղ կարգալույծ հռչակված Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին, իր աջակցությունն էր հայտնել, այսօր էլ մանսակցեց նրա կեղծ պատարագին:
Նրա խոսքով՝ պատարագը մատուցում է օծյալ հոգևորականը, իսկ օծյալ հոգևորականի վրայից ոչ մեկ չի կարող օծումը ջնջել, եթե իր պահվածքով չջնջի. «Տեր Արամը օծյալ հոգևորական է: Ես պատահական չէ, որ այստեղ ներկա եմ, գտնում եմ, որ այստեղ պատարագ է լինելու ու Աստծո կամքով է լինում»:
Հարցին՝ դո՞ւք էլ եք իշխանության պես կարծում, որ Վեհափառ Հայրապետը պետք հեռանա, Տեր Տարոնը պատասխանեց՝ ժամանակը այդ հարցին կպատասխանի. «Կարող են մեր և իշխանության շահերը համընկնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մտածենք ինչ-որ մեկի պես»:




















