Տիեզերական մասշտաբի ամոթ է ու խայտառակություն․ Մարջան Ավետիսյանը՝ Հովհաննավանքի «պատարագի» մասին
- Lilit

- 4 hours ago
- 1 min read

Տիեզերական մասշտաբի ամոթ է ու խայտառակություն, բայց եթե որոշ մարդիկ որոշել են մասնակից լինել, ես որևէ խոսքով չեմ կարող իրենց հետ պահել: Այս մասին Մայր Աթոռում պատարագից հետո լրագրողներին ասաց դերասանուհի Մարջան Ավետիսյանը։
Ըստ նրա, Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցած «մի բուռ մարդիկ» մոլորյալներ են։
«Ես քայլերի հաջորդականությունը տեսնում եմ միայն եկեղեցու հետ համագործակցության շնորհիվ»,- նշել է դերասանուհին։
Ավետիսյանը համակարծիք է, որ Ադրբեջանի կողմից ուղղորդված է եկեղեցու դեմ շարժումը. «Իրենց հոգևոր առաջնորդի հայտարարությունից անմիջապես հետո մեր կառավարությունն անցավ հարձակումների։ Ես կարող եմ ենթադրել, որ կարող է ուղիղ կապ ունենալ»։




















