Քիչ է մնացել, ինձ էլի Տեր Արամ կասեք. Ստեփան Ասատրյան
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

Կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանն այսօրվա «պատարագից» հետո «Օրհնություն» է բերել մարդկանց․ «Երբ ողորմությանդ փառքի ճառագայթները ծագեն, մեղքերը կհալչեն, դևերը կհալածվեն, հանցանքները կջնջվեն։ Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կմեղմանան ցավերն ու վերքերը կառողջանան»։
Նրա խոսքով՝ Աստծո զորությունը վերացնում է խավարը, տագնապը և հուսահատությունը՝ մարդկությանը պարգևելով խաղաղություն ու նոր հույս․ «Երբ Աստծո լույսը ծագում է, խավարը փարատվում է, չարիքը՝ մարում, և Քրիստոսի ձեռքը սկսում է թագավորել ամեն ինչի մեջ»,- նշել է նա։
Խոսքի ավարտին կարգալույծ քահանան աղոթել է ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար՝ ընդգծելով, որ Աստծո ողորմությունն ու հավատքը պետք է լինեն բոլորիս պահպանության հիմքը․ «Սիրելիներս, այս աղոթքը արել եմ բոլորիդ համար։ Աստված լինի մեր օգնականը։ Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար։ Թող Քրիստոս պահի և պաշտպանի բոլորիս»։




















