Կեսգիշերն անց խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բազմաթիվ տուժածներ կան
- Lilit

- 4 hours ago
- 1 min read

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գրիբոյեդովի փողոցում բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
«Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաների վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:




















