top of page

Լոռիում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Mar 23, 2024
1 min read

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Խաչատուր Ա․-ն իրա վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մերուժան Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։

1/3637
bottom of page