«Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան թվում է»․ Շոլց
Mar 21, 2024
1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան թվում է: Համապատասխան հայտարարությունը նա արել է Եվրոմիության երկրների ղեկավարների գագաթնաժողովից առաջ, հայտնում է Tagesschau-ն։ Իր խոսքում Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան տրամադրված է աջակցել Ուկրաինային՝ որքան անհրաժեշտ լինի, և հիշեցրել է Կիևին ավելի շատ զենք մատակարարելու անհրաժեշտության մասին: «Ռուսաստանը հիմա այնքան ուժեղ չէ, որքան թվում է... Եվ եթե Ռուսաստանի նախագահը կարծում է, որ մեր աջակցությունը կթուլանա, սխալվում է»,- ասել է Շոլցը։




















