Աննա Հակոբյանի ընկերուհուն հիմա էլ շանտաժով դարձրեցին էթիկայի հանձնաժողովի անդամ
Aug 16, 2024
1 min read

Նիկոլ Փաշինյանի կնոջ բարձր հովանու ներքո Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր դարձած Նաիրա Հովսեփյանը հիմա էլ ուզում է դառնալ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ Նաև հենց այդ նպատակով է այսօր հրավիրվել Դատավորների ընդհանուր ժողովը։ Եվ թեպետ Նաիրա Հովսեփյանը մրցակից չունի, և միակ թեկնածուն է, « 168»-ի տեղեկություններով, բավարար ձայներ չի հավաքել։ Նաիրա Հովսեփյանը, բնականաբար, դիմել է Աննա Հակոբյանի անվան շանտաժի, սակայն դրանով հանդերձ` կրկին չի հավաքել այն քանակի ձայներ, որ կարողանա համարվել ընտրված։ Չնայած այս ամենին` Նաիրա Հովսեփյանին, այնուամենայնիվ, դարձրեցին Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




















