top of page

«ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի»․ Կարեն Հեքիմյան

Sep 12, 2024
1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի:


ԵՊՀ-ում, ձերբազատվելով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի որոշ աշխատակիցներից, որոշել են զբաղվել «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանային անվտանգությամբ», այլ կերպ ասած` հնարավոր ունկնդիրները հրավիրվում են ԵՊՀ, որպեսզի Պապուա-Նոր Գվինեայի, Կամբոջայի և Հոնոլուլու կղզու անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ «դասախոսություն» լսեն:


Մի կողմ դնենք սարկազմը, քանզի մեծ է հավանականությունը, որ Նոր Հայաստանում գտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրի, թե ինչպես է Խաղաղ օվկիանոսում լուծվում պապուասների անվտանգության հարցը: Խնդիրն այլ է:


Ուրեմն, դասախոսությունը կարդալու է ոմն Ազիզյան Ռուբենը: Վերջինս ներկայացված է որպես պրոֆեսոր: Այժմ փորձեք համացանցի որոնողական համակարգերում գտնել «պրոֆեսոր Ռուբեն Ազիզյան»-ին: Վստահաբար` չեք գտնի: Չէ, Ռուբեն Ազիզյան անունով մարդ կա, սակայն վերջինս ռուսաստանաբնակ ճանաչված բժիշկ է` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ: Չեմ կարծում, որ նա այնքան «թեթևանար» և ԵՊՀ-ում «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանային անվտանգությունից» խոսեր: Ավելին` «պրոֆեսոր Ռուբեն Ազիզյան»-ի վերաբերյալ տեղեկություններ չկա նույնիսկ ԵՊՀ-ի կայքում:


Այդ դեպքում, ո՞վ է պրոֆեսոր, միաժամանակ` պապուասագետ Ազիզյան Ռուբենը: Չգիտեմ:


Ակամա հիշեցի հանճարեղ Օստապ Բենդերին, որը չգիտեր շախմատ խաղալ, սակայն Վասյուկիում շախմատի դասախոսություն էր կարդում:


ՀԳ. Չմոռանամ նշել, որ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից հեռացված դասախոսների վերաբերյալ տեղեկությունները համացանցում լիուբոլ են»:

1/3637
bottom of page