top of page

Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար

Oct 8, 2024
1 min read

Բեյրութ և Դամասկոս իմ ուղևորության ուղերձը պարզ էր, և դա անկասկած աջակցություն էր դիմադրության շարժմանը. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Mehr գործակալությունը:



«Դիմադրության ճանապարհը բազմաթիվ զոհեր է տվել, բայց նրա ճանապարհը շարունակվելու է։ Սիոնիստական ռեժիմին ասում ենք՝ մի փորձեք մեր կամքը: Ցանկացած սխալի արձագանքը կլինի ուժեղ և դրան կտրվի համապատասխան ու հաստատուն պատասխան», - ասել է դիվանագետը:



Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքի օբյեկտների վրա ցանկացած հարձակում անպայման կարժանանա ավելի ուժեղ պատասխանի:



«Թշնամիները գիտեն, թե ինչ թիրախներ են Իրանին հասանելի և տեսել են մեր հրթիռների հզորությունն ու ճշգրտությունը», - ասել է Արաղչին:

1/3637
bottom of page