Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց, ծանոթացել նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին
Jul 24, 2024
1 min read

Այսօր կրկին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել եմ Կիրանց, այս մասին գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Դիտարկել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:
Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ»։՚




















