top of page

Հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր

May 25, 2024
1 min read

Հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր։

Ահազանգում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը․

«ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վնասված նշանները վերականգնում են, բացակայողները՝ վերատեղադրում։

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգության կարևոր տարր հանդիսացող ճանապարհային նշաններին։

Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»։

1/3637
bottom of page