top of page

Թուրքիայի միջոցով Սիրիա փոխանցված ցմահ դատապարտվածները 44-օրյայի մասնակից վարձկաններն են

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին սիրիացի վարձկաններ են, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ժամանակ:

 Արդարադատության նախարարությունից քիչ առաջ հայտնել են, որ ՀՀ-ում ցմաh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: 

Հիշեցնենք, որ Հայաստանում կալանավորված են երկու սիրիացիները  մասնակցել էին  սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին և ձերբակալվել Արցախի պաշտպանական ուժերի կողմից:

1/3116
bottom of page