top of page

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա․ Նեթանյահուի գրասենյակի խորհրդական

Jun 21, 2024
1 min read

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա Telegram–ում։

Հիշեցնենք, որ  ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

1/3637
bottom of page