Ինչու Արմեն Գևորգյանը չի մասնակցել հանրահավաքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։
Պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գևորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել: Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջեւ քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախեւառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց կապ հաստատել Արմեն Գևորգյանի հետ ու լսել նաև նրա տեսակետը, սակայն մեր ոչ միայն զանգերը, այլ նաև օգնականի միջոցով ուղարկված հաղորդագրությունն անպատասխան մնացին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում