Լիբանանում այսօր հրադադար կհայտարարվի
- 4 hours ago
- 1 min read

Այսօր երեկոյան Լիբանանում կհայտարարվի հրադադար։
Այս մասին «Ալ Մայադին»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ հրադադարը հնարավոր կլինի Իրանի ճնշման շնորհիվ։
«Կհայտարարվի մեկշաբաթյա հրադադար, որը կտևի մինչև իրանա-ամերիկյան հրադադարի ավարտը»-ասել է պաշտոնյան՝ չբացառելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է սաբոտաժի ենթարկել հրադադարը։




















