Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր ընտրանիների կազմերը, որոնք կմասնակցեն Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։
Մրցաշարը կանցկացվի մայիսի 2-8-ը։ Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները.
Տղամարդկանց հավաքական.
65 կգ` Արտուշ Գրիգորյան
71 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
79 կգ` Նարեկ Մկրտչյան
94 կգ` Վալերիկ Մովսիսյան
110 կգ` Գրիգոր Ղազարյան
+110 կգ` Գագիկ Մկրտչյան
Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ` Վիգեն Խաչատրյանը, երկրորդ մարզիչ` Վահրամ Գևորգյան
Կանանց հավաքական.
69 կգ` Մերի Միսակյան
77 կգ` Աննա Ամրոյան
86 կգ` Էմմա Պողոսյան
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյան
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 19-ից 26-ը, Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա ուժեղագույն կազմով:




















