top of page

Տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծեծել է սարկավագին

  • 2 hours ago
  • 1 min read

Օրեր առաջ տիրադավ անվանն արժանացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղիղ մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք, ավելի ստույգ՝ Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին, գրում է «Իրավունք»-ը։

«Ըստ մեր աղբյուրի, սույն իրադարձությունը չի արժանացել իրավապահների ուշադրությանը և բռնության այս արարը այդպես էլ թաքուն է մնացել։ Ստացվում է, եթե տիրադավ ես ու կիսում ես վարչապետի բարեկարգություն կոչվող հակասահմանադրական օրակարգը քեզ կարելի է ամեն ինչ, իսկ եթե ոչ՝ անգամ քեզ կարող են ձերբակալել՝  այն դեպքում, երբ քո համար հանգիստ աղոթում ես եկեղեցում ու քեզ բրդբրդում են, իսկ երբ ուզում ես արժանի կերպով քեզ պահել, ձերբակալվում ես»,- գրել է լրատվամիջոցը։

bottom of page