Այսքան տարի ինչո՞ւ չէիք գալիս մեր եկեղեցի. այցն ընտրությունների հետ է կապվա՞ծ. եզդի կինը՝ Փաշինյանին
- 1 hour ago
- 1 min read

Այսքան տարի ինչո՞ւ դուք չէիք գալիս մեր եկեղեցի: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է եզդի կինը:
Փաշինյանը պատասխանել է՝ չեք հրավիրել:
«Ես չեմ համարում, որ կարող եմ առանց հրավերի գալ, մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է և մարդկանց զգացմունքների հետ պետք է հաշվի նստել: Երբ հրավեր է եղել, առաջին իսկ պատեհ առիթի դեպքում, ես այդ հրավերը ընդունել եմ:
Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այցելում է, և դա էլ է՝ ես մտածել եմ, որ եթե մինչև հիմա այց չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա»,-նշել է նա:
Կինն ասել է՝ այցը կապվա՞ծ է ընտրությունների հետ, թե՞ ոչ, որին ի պատասխան Փաշինյանը նշել է, որ ընտրություններում իրենք եզդիական համայնքից շատ բարձր վստահության քվե են ստացել՝ առանց այցելությունների:




















