top of page

Եղանակը Հայաստանում

  • 4 hours ago
  • 1 min read

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ վաղն առավոտյան կանխատեսվում է ջերմաստիճանի անկում. Արարատի մարզի որոշ հատվածներում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի -1 աստիճանի, իսկ հողի մակերևույթին՝ -2 -3 աստիճան ցրտի։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում լուսադեմին սպասվում է 0-ից -2 աստիճան։ Ապրիլի 16-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կշարունակի աստիճանաբար բարձրանալ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 +1, իսկ վաղը ցերեկը՝ +14 +16 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +6+11,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +7+10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+13,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +7+10,

Լոռիում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +10+13,

Տավուշում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+15,

Արարատում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +10+14:

bottom of page